Ամերիկյան Սավաննա քաղաքում բարեգործական վազքի մասնակիցներից մեկը շոյել է WSAW-TV –ի հաղորդավարուի Ալեքս Բոզարջյանի հետույքը: CBS News-ը հայտնում է, որ միջադեպից հետո վազորդին հեռացրել են ու պատժել:
Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ ռեպորտաժ պատրաստող լրագրողը մեջքով է կանգնած եղել վազորդներին:
Օգտատերերի մեծ մասն իրենց աջակցությունն են հայտնել լրագրողին: Դատապարտող հայտարարությամբ հանդես է եկել նաև հեռուստաընկերությունը, որտեղ աշխատում է Բոզարջյանը: