Վերջին տարիներին առաջին անգամ ԱՄՆ-ում կրկին բաց են Վիսկոնսինի սառցե քարանձավները: Business Insider-ն առաջարկում է բացահայտել այդ գեղեցկությունը:
Այս քարանձավները գտնվում են Սյուփիրիըր լճի Առաքյալի կղզիներում: Ամռանը ևս այս գոտին հայտնի հանգստավայր է` մակույկալողի սիրահարների համար:
Սակայն ձմռանն այն բոլորովին այլ տեսք ունի. քարանձավների ներսում լճի ջրերը սառչում են և վերածվում սառցե հատակի` ապակու պես զուլալ: Բուն քարանձավին հասնելու համար հարկավոր է մոտ մեկ մղոն քայլել սառած լճի մակերևույթով:
Մինչ այս 5 ձմեռ շարունակ անձավները փակ էին` անվտանգության նկատառումներով: