Ամերիկյան Լոնգ-Բիչ քաղաքում տղամարդը մի շարք հանցագործություններ է կատարել, ինչից հետո փորձել է ինքնասպան լինել, փոխանցում է Lenta.ru-ն: Արդյունքում տուժել է 4 անձ, այդ թվում նաև չարագործը:
Ուրբաթ՝ հունվարի 1-ին, ոստիկանության աշխատակիցը Volkswagen Passat ավտոմեքենայի հետնամասում թաքնվելով կրակ էր բացել ուղևորների ուղղությամբ: Մի պահ նրան հաջողվել էր դուրս ցատկել ավտոմեքենայից, ինչից հետո սկսել է կրակել անցորդների ուղղությամբ: Այնուհետև, ոստիկանը փախցրել էր կարմիր ամենագնացը: Անցնելով մոտ 10 կմ, ավտոմեքենան բախվել է բնակելի տան պատին: Հանցագործը փորձել է փախուստի դիմել հանցանքի վայրից:
Տեղի ոստիկանության տվյալներով՝ հանցագործը թաքնվել էր մեկ այլ բնակելի տանը, որտեղ պատանդ էր վերցրել բնակիչներին և դանակով վնասել նրանց, ինչից հետո ինքասպատության փորձ կատարելով՝ կրակել էր իր գլխին:
Վիրավորված բնակիչներից մեկին հաջողվել էր դուրս գալ տնից և ոստիկանություն կանչել: Հանցագործը և մյուս վիրավորները հոսպիտալացվել են: Բժիշկները նրա առողջությունը գնահատում են ծանր: