Հասարակություն 

ԱՄՆ-ում 26 մարդու սպանության պատճառը հնարավոր է եղել է զոքանչ-փեսա վեճը

Նոյեմբերի 5-ին Տեխասի բապտիստական եկեղեցում տեղի ունեցած արյունալի հրաձգության պատճառը կարող էր լինել Դևին Քելլիի ընտանիքում տեղի ունեցած վեճը: Այս մասին հայտնում է Տեխասի հասարակական անվտանգության հարցերով վարչության պետ Ֆրիմեն Մարթինը, գրում է CNN-ը:

Նա նշել է, որ Քելլիի զոքանչը պարբերաբար այցելել է բապտիստական եկեղեցի, ինչի համար սպառնալիքներ է ստացել փեսայից: Հայտնի է դարձել նաև, որ Քելլին մի քանի անգամ ծեծկռտուք է սարքել՝ ծեծի ենթարկելով կնոջը և երեխային:

Հիշեցնենք, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախկին զինծառայող Դևին Քելլին նոյեմբերի 5-ին սպանեց 26 մարդու:

Նույն շարքից