Սենտ Լուիսի արվարձանում 3-ամյա երեխան պատահաբար կրակել է ինքն իր գլխին: Այս մասին հայտնում է ABC News-ը:
Երեխան հիվանդանոցում մահացել է:
Լրատվամիջոցները գրում են, որ մեկ տարվա ընթացքում բուն քաղաքում և արվարձաններում արդեն 22 նմանատիպ դեպք է գրանցվել:
Երեխայի հորը մեղադրանք է առաջադրվել երեխային և զենքն առանց վերահսկողության թողնելու համար: