Ավստրալիայում ԱՄՆ դեսպանատունը ներողություն է խնդրել երկրի այն պաշտոնական դեմքերից, որոնք ԱՄՆ պետքարտուղարությունից սխալ բովանդակությամբ նամակ են ստացել: Այս մասին հայտնում է Mashable-ը՝ նշելով, որ նամակում եղել է գիշերանոցով կատու:
Տարածված հայտարարության մեջ նշվում է, որ տեղի ունեցածը տեխնիկական սխալի արդյունք է:
Հայտնի չէ, թե ինչպես են նկարին արձագանքել Ավստրալիայում, սակայն հայտնի է, որ այդ նամակի փոխարեն պետք է ուղարկվեր ինչ-որ միջոցառման մասնակցելու հրավեր: