Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ պետքարտուղարությունը շարունակում է Ռուսաստանին մեղադրել Դոնբասում ագրեսիայի սանձազերծման մեջ

ԱՄՆ պետքարտուղարության համոզմամբ Դոնբասում իրավիճակի սրման ու ռազմական գործողությունների ողջ պատասխանատուն աշխարհազորայիններն ու Ռուսաստանն են:

Ինչպես հաղորդում է ANNA.NEWS լրատվական գործակալությունը, ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Ջոն Կիրբիի խոսքերով, Ռուսաստանն ու աշխարհազորայինները, ինչպես նախօրդ տարվա օգոստոսին, այնպես էլ այժմ կազմակերպում են զինված հարձակումներ, դիմում պրովակացիաների ու սրում իրավիճակը շփման գծում:

Նրա տեղեկացմամբ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ամենօրյա զեկույցներից ակնհայտ է, որ հրադադարը խախտվում է հիմնականում Դոնբասի աշխարհազորայինների կողմից, որոնց բազմաֆունկցիոնալ օժանդակություն են ստանում Ռուսաստանից:

Վերջում, նա, առանց որեւէ ապացույց ներկայացնելու, կոչ է արել Ռուսաստանին ու աշխարհազորայիններին դադարեցնել ագրեսիան ու պահպանել մինսկյան համաձայնագրերը՝ հակառակ պարագայում սպառնալով Մոսկվայի դեմ կիրառել նոր պատժամիջոցներ:

Նույն շարքից