ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր կայցելի Վատիկան, որտեղ կհանդիպի Հռոմի պապի օգնական Պյետրո Պարոլինի հետ, հայտնում է rbc.ru-ն՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Ջեն Փսակիին։
Քերին կքննարկի արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ խաղաղ գործընթացը Մերձավոր Արևելքում, որին Հռոմի պապը մասնակցում է, ինչպես նաև աղքատության և հումանիտար հարցեր։
«ԱՄՆ-ն գնահատում է Վատիկանի դերը միջազգային խնդիրների և խաղաղության հասնելու ջանքերի հարցում»,- նշել է Փսակին։
Պարոլինի հետ հանդիպումից հետո Քերին կմեկնի Քուվեյթ։