ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Բոստոնի հիվանդանոցից Twitter-ում լուսանկար է հրապարակել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ես ինձ լավ եմ զգում վիրահատությունից մեկ շաբաթ անց։ Զրուցել եմ Սյուզան Ռայսի (ազգային անվտանգության հարցերով խորհրդական) և Պետդեպի այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Աշխատանքը շարունակվում է»,- գրել է Քերին։
