2020 թվականի համար ԱՄՆ պաշտպանական բյուջեում հատուկ կետ կա, որով արգելվում է 5-րդ սերնդի F-35 կործանիչներ և համապատասխան տեխնոլոգիաներ վաճառել Թուրքիային:
Ընդունված փաստաթղթին կողմ է արտահայտվել է 86 սենատոր, դեմ՝ 8: Հիմա Սենատը և ներկայացուցիչները պալատը, որը ևս ունի բյուջեի սեփական տարբերակը, պետք է ընդհանուր հայտարարի գան, ներկայացնեն մեկ փաստաթուղթ և այն ուղարկեն ԱՄՆ նախագահին ստորագրելու համար:
Սենատի ընդունած փաստաթղթից Թուրքիայի մասով վերոնշյալ կետը հնարավոր կլինի բացառել, եթե Անկարան հրաժարվի ձեռք բերել ռուսական C-400 համակարգեր: