Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ CENTCOM-ը հերքում է իսրայելական ԶԼՄ-ներում հայտնված լուրերը

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական ղեկավարությունը հերքել է ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկությունը, որի համաձայն ամերիկյան զինվորականները լքելու են Թուրքիայում  և Կատարում տեղակայված ռազմաբազաները:

«Նման սուտ և անհիմն հրապարակումները մեր դաշնակիցների շրջանում  դառնում են անվստահության և պառակտման պատճառ, և սա այն դեպքում, երբ անվտանգության շրջանում խնդիրների լուծման համար անհրաժեշտ է համագործակցություն և միասնականություն»,- ասվում է CENTCOM-ի հայտարարության մեջ:

Ալ-Ջազիրա հեռուստաալիքն էլ նշում է, որ ռազմաբազաների հնարավոր էվակուացիայի մասին առաջին  լուրերը հայտնվել են մարտի 22-ին իսրայելական ԶԼՄ-ներում:

 

Նույն շարքից