Տեսանյութեր Հասարակություն 

Ամուսինը 4 անգամ փորձել է կրակել կնոջ գլխին, սակայն հրաշք է տեղի ունեցել /տեսանյութ/

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես է Բրազիլիայում ամուսինը 4 անգամ փորձում կրակել կնոջ գլխին, սակայն հրաշք է տեղի ունենում:

Միջադեպը տեղի է ունեցել խանութում, որտեղ աշխատում է պոտենցիալ զոհը: Կադրերում երևում է, թե ինչպես է ամուսինն անսպասելիորեն հանում ատրճանակն ու փորձում կրակել կնոջ գլխին, սակայն ատրճանակը «հրաժարվում» է կրակել: Դրան հաջորդում է ևս 3 անհաջող փորձ:

Ատրճանակը կրակել է միայն 5-րդ փորձից, սակայն փամփուշտը որևէ մեկին չի խոցել: Այնուամենայնիվ տղամարդը հասցրել է հարված հասցնել կնոջը:

Հիմա հանցագործը ձերբակալված է:

Նույն շարքից