Հոլանդիայի մայրաքաղաքում Սուրբ Վալենտինի օրվա առթիվ կազմակերպվում են մի շարք միջոցառումներ: Դրանցից ամենաարտասովորը Wed & Walk նախագիծն է, որի մասնակիցները կարող են վճարել և 65 եվրո և 24 ժամ տևողությամբ ամուսնական պայմանագիր կնքել: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Euromag-ին:
«Նորապսակներին» կառաջարկվեն գեղեցիկ հագուստներ, պլաստիկե մատանիներ և նույնիսկ հարսանեկան ծաղկեփունջ: Երկրում հյուրընկալված մյուս զույգերին կառաջարկվեն ավելի ավանդական և ռոմանտիկ զվարճանքներ: