Ամստերդամի իշխանությունները նոր կարգեր են հաստատել զբոսաշրջիկների համար, ովքեր զբոսնում են Կարմիր լապտերների թաղամասում: Այս մասին ասված է քաղաքային իշխանությունների պաշտոնական պորտալում:
Նոր կարգի համաձայն, 2018 թվականի ապրիլից 5-ից ավել անդամ ունեցող խմբերը պետք է հատուկ թույլատվություն ստանան քաղաքապետարանից վերոնշյալ թաղամաս այցելելու համար: Բացի դրանից, թաղամասում արգելվելու է թմրանյութի և ալկոհոլի օգտագործումը: Բայց ամենակարևորն այն է, որ զբոսաշրջիկներին արգելվելու է նայել մարմնավաճառներին, ովքեր կանգնած են դրսում: Գիդերը պարտավոր են լինելու հոգ տանել դրա մասին, որ զբոսաշրջիկները մեջքով կանգնած լինեն դեպի մարմնավաճառները:
Արգելվելու են նաև նկարահանումները, իսկ զբոսանքը կարող է տևել ամենաուշը մինչև 23:00-ն: Գիդը պարտավոր է զբոսաշրջիկներին զգուշացնել, որ վերջիններս պետք է հարգանք դրսևորեն տեղի բնակիչների, գործարարների, մարմնավաճառների նկատմամբ:
Օրենք խախտող գիդերը կտուգանվեն 190 եվրոյի, իսկ տուրիստական կազմակերպությունները՝ 950 եվրոյի չափով: Երեք խախտումից հետո տվյալ գիդը կամ տուրիստական ընկերությունը կզրկվեն լիցենզիայից: