Քիչ առաջ «Կասեցում» նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանի եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը, ՀՀ կառավարության մոտ հայտարարեց, որ իրեն զանգահարեցին տանից և տեղեկացրին, որ Արտակին «ծեծված-ջարդված վիճակում բերել և թողել են» իրենց տան դռան մոտ։ Այժմ Արտակը իրենց տանն է և մշակում են նրա վերքերը։ Արտյոմ Խաչատրյանը հայտարարեց, որ այս գործողությունը չի կոծկվելու և ամեն ինչ անելու են մեղավոներին պատասխանատվության ենթարկելու համար։
Նշենք, որ մինչ այդ Արտյոմ Խաչատրյանը և ՓՄՁ-ի ներկայացուցիչները որոշել էին սպասել մինչև ժամ 19։00-ն և նորություն չունենալու դեպքում բողոքի երթ կազմակերպել դեպի ՀՀ ոստիկանաություն՝ Վլադիմիր Գասպարյանի աշխատավայր։ Այժմ Արտակ Խաչատրյանին տեղափոխում են հիվանդանոց։