Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է մամուլում հայտնված այն տեղեկությունները, որոնք վերաբերում են Վլադիմիր Պուտինի հատուկ բջջային հեռախոսին, որը նա, իբր, օգտագործում է Կրեմլից դուրս, և որն ավելի չաղլիկ է, քան սովորական սարքերը: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին։
«Այնքան էլ չաղլիկ չէ»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք պետության ղեկավարն ունի այդպիսի հեռախոս:
Ավելի վաղ «Московский комсомолец» թերթը հայտնել էր, որ Պուտինի հատուկ հեռախոսն ավելի չաղլիկ է, քանի որ այն ապահովում է մի քանի մակարդակի պաշտպանություն, ներառյալ՝ ազդանշանային խլացում և գաղտնալսում:
Անցյալ տարվա դեկտեմբերին Պեսկովը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը չի օգտագործում սմարթֆոն։