Հասարակություն 

Սաուդյան արքայազնը հիմնել է նոր արաբական հեռուստաընկերություն

Ինչպես հաղորդում է BBC լրատվական գործակալությունը, Սաուդյան Արաբիայի միլիարդատեր արքայազն Ալ Վալիդ բին Թալալը հիմնել է նոր «Ալ-Արաբ» արաբական հեռուստաընկերությունը:

 

Հեռուստաընկերությունը կհեռարձակվի Բահրեյնից ու իր վերլուծաբանները կունենա աշխարհի շուրջ 30 երկրներում:

Այն մրցելու է այնպիսի հայտնի հեռուստաընկերությունների հետ, ինչպիսիք են՝ արաբական «Ալ-Ջազիրան» ու «Ալ-Արաբիան»:

 

Նոր հեռուստաընկերության աշխատակիցները վստահեցրել են, որ այն չի ունենալու կոնկրետ քաղաքական գիծ ու օբյեկտիվորեն լուսաբանելու է Մերջավոր արեւելքի ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները:

 

Նույն շարքից