Վրաստան մուտք գործող արտասահմանյան համարանիշներ ունեցող ավտոմեքենաների սեփականատերերը մարտի 1-ից ստիպված կլինեն ապահովագրել իրենց ավտոմեքենաները, եթե մտադիր են երկրի սահմաններում գտնվել 15 օր ժամկետով: Այս մասին հայտնում են տեղի իշխանությունները: Համապատասխան օրենսդրական փոփոխությունը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցած տարվա վերջում:
Ավտոմեքենաները հնարավոր կլինի ապահովագրել հենց անցագրային կետում: Ապահովագրության գինը կախված է ավտոմեքենայի մակնիշից, իսկ ժամկետի մասով ընտրության հնարավորություն կա՝ 15 օրով, 30 օրով, կամ՝ 90:
Վրաստանի սահմանում առանց ապահովագրության ավտոմեքենա վարելու համար թեթև մարդատարների, մոտոցիկլետների և գյուղատնտեսական նշանակությամբ տեխնիկայի դեպքում տուգանքը կկազմի 40 դոլար, իսկ բեռնատարների և ավտոբուսիների՝ 80 դոլարի: