Հասարակություն 

Այսօր անհետացած 20-ամյա կնոջ որոնողական աշխատանքները շարունակում են ոստիկանները

Սեպտեմբերի 28-ին, ժամը 08.30-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի բնակիչ Հ. Ե.-ը դուրս է եկել տանից և չի վերադարձել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարներն իրականացրել են որոնողական աշխատանքներ գյուղին հարակից անտառային տարածքում: Ժամը 13.45-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են:

Դեպքի հանգամանքներից ելնելով՝  որոնողական աշխատանքները շարունակում են ոստիկանության աշխատկիցները:

Նույն շարքից