Այսօր Կինոյի և թատրոնի հայ դերասան Երվանդ Ենգիբարյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 32 տարեկան: Վաղը` հոկտեմբերի 22–ին լրանում է նրա մահվան 2-րդ տարելիցը։ Հիշեցնենք, որ դերասանը ավտովթարի զոհ դարձավ 2013-ի հոկտեմբերի 22-ին:
Երվանդ Ենգիբարյանը Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում մարմնավորել է տարբեր կերպարներ Գլումով-«На всякого мудреца довольно простоты» , Եսենին - «Շահանե, դու իմ…», Ժորժ - «Մորգանի խնամի»), (Չացկի («Խելքից պատուհաս»), Խլեստակով-«Ռևիզորը»:
Նա նկարահանվել է «Խեղճ Նաստյան», «Միշտ ասա միշտ», «Ջոկեր», «Տասնմեկ», «Լքյալները», «Երեք ընկեր», «Խաչագողի հիշատակարան», «Հրեշտակների դպրոց» հեռուստասերիալներում։ Նրա վերջին խաղացած դերը «Քայլ ձիով» ֆիլմում էր։