Այսօր՝ փետրվարի 26-ին կկայանա առաջին չվերթը Բաղդադ-Երեւան-Էրբիլ (Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք) ուղղությամբ, որը կիրականացնի «Իրաքյան ավիաուղիներ» ավիաընկերությունը:
Առաջին չվերթով Հայաստանի Հանրապետություն կժամանեն Իրաքի կառավարության անդամներ եւ շուրջ 50 տուրիստական գործակալությունների ղեկավարներ:
«Իրաքյան ավիաուղիներ» ընկերությունը պատկանում է Իրաքի կառավարությանը: