Սեպտեմբերի 5-ին Հնդկաստանում նշվում է ուսուցչի տոնը: Տոնի ամսաթիվը համապատասխանում է Սավեպալլի Ռադհակրիշնանայի ծննդյան օրվան, որը փիլիսոփա էր, հասարակական գործիչ և ուսուցիչ: 1962-1967թթ. նա եղել է Հնդկաստանի նախագահը:
Հնդկաստանի անկախացումից սկսած` Ռադհակրիշնանան սկսեց ակտիվորեն զբաղվել հասարակական և քաղաքական գործունեությամբ:
Նա արեց հնարավորինը, որպեսզի իր երկրի բնակչությունը ստանա որակյալ կրթություն: Միաժամանակ նա դեմ էր կրթության հանդեպ եվրոպական մոտեցմանը:
Զարմանալի չէ, որ Ռադհակրիշնանային հարգում էր իր ժողովուրդը: Դրա մասին է վկայում այն, որ նրա ծննդյան օրը նշվում է ուսուցչի տոնը: