Հոկտեմբերի 23-ին Ռուսաստանում նշվում է Գովազդի աշխատակցի օրը: Տոնն առաջին անգամ նշվել է 1994թ.-ին: Սա Ռուսաստանում գովազդ ստեղծողների, գովազդատուների, մարկետոլոգների և PR-մենեջերների մասնագիտական տոնն է:
«Գովազդն առևտրի շարժիչն է». այս թևավոր ասացվածքն օգտագործում է Իլյա Իլֆի և Եվգենի Պետրովի համահեղինակած «12 աթոռ» ֆիլմի անմոռանալի հերոս Օստապ Բենդերը:
Այսպիսով, հոկտեմբերի 23-ն այն մարդկանց օրն է, ովքեր անգնահատելի ավանդ են ունեցել առևտրի բնագավառում, ինչպես նաև Ռուսաստանի տնտեսությունում:
Գովազդ բառն առաջացել է լատիներեն "reclamare" բառից, որը թարգմանաբար նշանակում է հայտարարել, բացականչել: Այսօր գովազդն արդեն բարդ գիտություն է, որի նպատակը, սակայն, նույնն է՝ առանձնացնել վաճառվող առարկան նույնանման մյուս առարկաներից: