Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր, անդրադառնալով կառավարության կողմից ներկայացված ՀՀ պետական պարգևների և պետական կոչումների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցին, ասաց, որ ուզում է մոտիվացիան հասկանալ:
Հիմնական զեկուցվողն է ՀՀ քաղաքաշինության նախաարար Նարեկ Սարգսյանը, և նախագծով առաջարկվում է ՀՀ-ում սահմանել «Վաստակավոր շինարարի» պատվավոր կոչում:
«Այս ամենից սովետիզմի շատ տգեղ հոտ է գալիս, ես մեծապես գնահատում եմ շինարարի աշխատանքը, բայց եթե կոչում չտվեցին, նա պետք է, ինչ է, վա՞տ աշխատի»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը և նշեց, որ պետք է «պետք է վերացնել այս կոչումները, որոնցից նավթալինի հոտ է գալիս»։
Նարեկ Սարգսյանն ասաց, որ պետք չէ կապել այս հարցը ընդհանուր խնդրի հետ: «Շինարարներն անարդարացի են համարում, որ իրենք այս դաշտում չկան»,-ասաց նա: