Ինչպես տեղեկացրել ենք, անցյալ գիշեր իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանում կրկին կրկին խիստ լարված է եղել։ Թշնամին ողջ գիշեր գնդակոծել է Արցախի ՊԲ մարտական դիրքերը։ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների, որի արդյունքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի առնվազն երեք զինծառայող:
Ըստ հավաստի նոր տվյալների՝ հակառակորդն ունի առնվազն 7 զոհ: Ավաղ, մարտական գործողությունների ընթացքում զոհվել են նաև ԼՂՀ պաշտպանության բանակի երկու պայմանագրային զինծառայող: