Քաղաքական 

Այս ընտրություններով, 20 տարի թալանած քաղաքական ուժին պետք է նետել պատմության աղբանոցը. Նիկոլ Փաշինյան

Այս ընտրություններում դուք ընտրում եք ոչ միայն խորհրդարան, այլ նաև վարչապետ, եթե ցանկանում եք քվեարկել անձամբ իմ օգտին, պետք է վերցնեք 4-րդ քվեաթերթիկը և այն գցեք քվեատուփը: Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Նոյեմբերյանում քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը. «Սա վարչապետի ընտրություն է, սակայն կա նաև պատգամավորի ընտրություն, որը պետք է անել քվեաթերթիկի մյուս կողմում»:

Փաշինյանը, դիմելով հավաքվածներին, ասաց, որ այսօր քաղաքացիները բացարձակ ինքնիշխան և ազատ են, կրող են բարձրագույն իշխանության, յուրաքանչյուրն իր մեկ քվեով կրելու է այդ իշխանության պատասխանատվությունը, կայացնելու է որոշումը. «Մենք հույս ունենք, որ դուք պատրաստ եք այդ պատասխանատվությունը կրել: Այս ընտրությունները կարևոր են նաև նրանով, որ Հայաստանը 20 տարի թալանած քաղաքական ուժին դուք պետք է նետեք պատմության աղբանոցը»:

Վարչապետի պաշտոնակատարը կոչ արեց անպայման գնալ ընտրատեղամասեր, կատարել ընտրություն, քանի որ դա ճանապարհն է դեպի ազատ և երջանիկ հայրենիք, դեպի տնտեսական հեղափոխություն, դեպի քաղաքացիական ազատության ամրապնդում։

Նույն շարքից