Հետաքննությունը վերջանա կխոսենք: Լրագրողներիկ հետ զրույցում նշեց ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչը կարող է ստիպել Կուտոյանին ինքնասպանություն գործել:
Խոսելով ԱԱԾ նախկին տնօրենի մասին՝ Սահակյանը նշեց, որ վերջինս բավականին բարեհամբույր անձնավորություն էր:
Սահակյանը նշեց, որ արտասահմանում սովորող Կուտոյանը Հայաստան էր եկել, քանի որ արձակուրդի մեջ էր:
Հարցին՝ կկարողանան արդյո՞ք իրավապահները բացահայտել գործը, ԱԺ նախկին նախագահը պատասխանեց, որ Հայաստանում իրավապահ մարմինները գրեթե չեն աշխատում:
Ինչ վերաբերում է հարցին՝ նմանություն տեսնում է արդյո՞ք Կուտոյանի և Հայկ Հարությունյանի հետ տեղի ունեցածների միջև, Սահակյանն ասաց, որ չի մտածել այդ մասին. «Երբ հետաքննությունն ավարտվի կխոսենք»:
Տեսնում է արդյո՞ք կապ երկու մահերի միջև: Սահակյանը նշեց, որ այսօր մարդիկ տարբեր բաներ են խոսում. «Այս պահին ժամանակը չէ մտածել, թե ինչն ինչի հետ կապ ունի»: