Հասարակություն 

Այս տասնօրյակում պատկերն այլ է․ բացասական հոդվածները գերազանցում են. «Մեդիա պաշտպան»

 

 

2019 թ․ օգոստոսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 83 հոդված, որոնցից 2-ը եղել է դրական, 4-ը՝ բացասական, 77-ը՝ չեզոք։

Տևական ժամանակ է Նաիրա Զոհրաբյանը դրական և բացասական հոդվածների համեմատության արդյունքում արժանանում էր ավելի շատ դրական արձագանքների, մինչդեռ այս տասնօրյակում պատկերն այլ է, բացասական հոդվածները գերազանցում են։

Նախ՝ կառավարությունը հավանություն չի տվել ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանի օրենսդրական նախաձեռնությանը։ Պատգամավորներն առաջարկում էին վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու տուգանքը 30 հազար դրամից դարձնել 150 հազար դրամ: Այս թեման շատ քննարկվեց Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից հետո, մինչդեռ փոփոխություններ դեռ չկան։

Քննադատվել է նաև Նաիրա Զոհրաբյանի այն նախաձեռնությունը, որով պետք է վերացվեն վաստակավոր արտիստի, դերասանի և այլ կոչումներ։ Ըստ դերասան Արմեն Մարությանի, այդ որոշումն անընդունելի է։

Դերասանն էլ առաջարկում է ԱԺ-ում փակել պատգամավորի համար նախատեսված հաստիքը։

Շարունակվել է Տիկին Զոհրաբյանի հասարա-քաղաքական ակտիվությունը, դրանց արձագանքների բացակայության պատճառով էլ ձևավորվել են չեզոք հոդվածները։

 

«Մեդիա պաշտպան»

 

 

Նույն շարքից