Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Անցյալ տարի 2-րդ և 3-րդ նախագահների 65-ամյակներն էին, այսօր 1-ին նախագահի 75-ամյակը:
Կցանկանայի, որ լինեինք այն երկիրը, որտեղ այդ օրերին նախկին նախագահներին շնորհվեին պարգևներ և նրանց ընդդիմախոսները դա ընդունեին որպես շատ բնական և տրամաբանական երևույթ:
Ցավոք, հայկական պատկերը լրիվ այլ է: 3-րդ նախագահին դեռ երկու տարի առաջ գովերգողների մեծ մասը վերացել է՝ կարծես առհասարակ երկրագնդի վրայից, 2-րդ նախագահը կալանավորված է, 1-ին նախագահը վաղուց լուռ է:
Այս տարի երկրի գործող ղեկավարի 45-ամյակն է և համոզված եմ, որ շնորհավորանքների և անեծքների պատկերը նույնն է լինելու, ինչ նախագահների դեպքում:
Մեկ-մեկ հասկանում եմ, թե ինչու Գագիկ Բ Բագրատունին գնաց Հայաստանից և չվերադարձավ, նաև սկսում եմ կասկածել, որ Արշակ Բ Արշակունին իր վրահաս մահը գիտակցելով է գնացել Պարսկաստան՝ հայկական բազառներից պրծնելու համար՝ նույնիսկ սեփական կյանքի գնով:
Հ.Գ. ՍԴ նախագահ Հ.Թովմասյանն էլ որ աթեիստ լիներ, հիմա սանիկ չէր ունենա ու նրան չէին նստացնի....
Հ.Հ.Գ. Ինձ էլ նախկին պաշտպանյալներիցս ոմանք չէին ատի՝ սկզբունքներ ունենալու համար»: