Հասարակություն 

Այս փոքրիկը Ռոման Աբրամովիչի համար կլինի 8-րդ երեխան

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը` ռուսաստանցի օլիգարխ Ռոման Աբրամովիչը, մոտ ապագայում կամրապնդի բազմազավակ հայրերի շարքում իր դիրքերը:

 


Ինչպես նշում է tatler.ru կայքը, այս տարի Աբրամովիչի կինը պատրաստվում է լույս աշխարհ բերել իրենց 3-րդ համատեղ երեխային: Ներկայում կինը գտնվում է հղիության 3-րդ ամսում: Զույգն արդեն ունի 6-ամյա տղա` Աարոնը, և 2-ամյա դուստր` Լեան:


Աղբյուրը հավելում է, որ այս փոքրիկն Աբրամովիչի համար կլինի 8-րդ երեխան: Հայտնի է, որ նախկին կնոջից նա ունի 5 ժառանգ:

Նույն շարքից