Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ երեխաների օրը լիակատար տոնի վերածելու նպատակով իրականացված բազմաթիվ ու յուրօրինակ միջոցառումներից հերթականը անակնկալներով լի տոնական գնացքն էր:
Փուչիկներով զարդարված ուրախ գնացքը երաժշտության գեղեցիկ հնչյուններով այցելեց Նոր Նորքի տարբեր բակեր ու մարդաշատ վայրեր՝ պաղպաղակներ բաժանելով տոնական բարձր տրամադրություն ստեղծելով ամենուր: