Քաղաքական Բարի օր 

Անգելա Մերկելն Ալիևի հետ խոսել է ԼՂ հակամարտության մասին

Գերմանիան պատրաստ է միջնորդի դեր ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է կանցլեր Անգելա Մերկելը՝ հավելելով, որ Բեռլինը ցանկանում է օգնել գտնել հակամարտության խաղաղ լուծումը:

Ավելի վաղ Երևանում ևս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մերկելը հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է աջակցել հակամարտության կարգավորմանը՝ հիշեցնելով այն մասին, որ Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է:

Հավելենք, որ Բաքուն Մերկելի անդրկովկասյան այցի վերջին կանգառն է, մինչ այս նա արդեն այցով եղել է Վրաստանում և Հայաստանում:

Նույն շարքից