Հասարակություն 

Անիվի պայթելու պատճառով 152 ուղևոր տեղափոխող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել

Բուլղարական Electra Air ավիաընկերության ուղևորատար օդանավն անիվի պայթելու պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Թել Ավիվի օդանավակայանում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Գերմանական Քյոլնից օդ բարձրացած Boeing 737 օդանավում միջադեպի պահին 152 ուղևոր է եղել:

Օդանավակայանում օդանավին դիմավորել են շտապօգնության հարյուրավոր աշխատակիցներ: The Times of Israel-ը հայտնում է, որ վայրէջք կատարելուց հետո փրկարարներն ուսումնասիրում են օդանավը, հոգեբաններն աշխատում են շոկ վերապրած ուղևորների հետ:

Նույն շարքից