Քաղաքական 

Անի Երանյանի մեքենայի ուղևորի մոտ առկա է հիշողության կորուստ. բժիշկ

Դերասանուհի Անի Երանյանի մասնակցությամբ հուլիսի 18-ին տեղի ունեցած վթարից տուժած Հայկ Մխիթարյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական կլինիկա:

Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց կլինիկայի գիտական ղեկավար Մամիկոն Եղունյանը:

«Հայկ Մխիթարյանի վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում: Առաջիկա շաբաթ էլ դեռ կմնա մեզ մոտ, հետո կտեսնենք: Հնարավոր է դուրս գրվի»,- ասաց բժիշկը:

Մամիկոն Եղունյանը հաստատեց, որ երիտասարդի մոտ առկա է հիշողության կորուստ. «Այս պահին չենք կարող ասել, թե երբ կվերականգնվի հիշողությունը: Ժամանակի խնդիր է»:

Մանրամասները՝ սկզբնաբյուր կայքում:

Նույն շարքից