Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի փողոցներում համասեռամոլներին սպանելու կոչով պաստառներ են հայտնվել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Yahoo!News-ը:
Ակցիան կազմակերպել են Անկարայում գործող «Երիտասարդական իսլամական պաշտպանություն» խմբավորման ներկայացուցիչները:
Կազմակերպության անդամներից մեկի խոսքով` այդ սպառնալիքներն իրենք գրել են այն բանի համար, որպեսզի թուրքերին հիշեցնեն «հուդուդի»` բարոյականության և հասարակական կարգի դեմ հանցագործությունների պատժի մասին:
Թուրքիայի պատմությունը լի է ռասիստական և խտրական գործողություներով, որոնց արդյունքում բռնություններ են իրականացվել թուրքերի ավանդույթներին չհետևող փոքրամասնությունների նկատմամբ: Այդ երկրում փոքրամասնությունների դեմ բռնությունները սկսվել են նման կարգի սպառնալիքներից հետո, ինչը կատարվել է իշխանությունների հավանությամբ և թողտվությամբ: