Ստամբուլի Օքմեյդանը հրապարակում օրվա երկրորդ կեսին անհայտ անձինք կրակ են բացել Ջեմալ Քամաջիի անվան մարզահամալիրի մոտ հերթապահություն իրականացնող ոստիկանների ուղղությամբ:
Հարձակման ժամանակ վիրավորվել է երկու ոստիկան, որոնց տեղափոխել են հիվանդանոց:
Թուրքական ԶԼՄ-երը հաղորդում են, որ ամբողջ շրջանի տարածքում ուժեղացված անվտանգության ռեժիմ է: Հարձակում գործած անձինք փնտրվում են: