Նիկոլ Փաշինյանը պատրաստ է պատասխանատու ձևով ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը և ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու ՀՀ ժողովրդին: Այս մասին ապրիլի 29-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Փաշինյանը:
Ընդդիմության առաջնորդը կոչ արեց ապրիլի 30-ից դադարեցնել անհնազանդության բոլոր ակցիաները, ՀՀԿ պատգամավորներին զանգելը՝ նշելով, որ ինքը հանդիպումների շարք է սկսում ԱԺ խմբակցությունների հետ, որոնց արդյունքների մասին հրապարակaվ կխոսի:
Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է ՀՀԿ խմբակցության հետ, որի ղեկավարը՝ Վահրամ Բաղդասարյանը, երեկ՝ ապրիլի 29-ին, հայտարարել էր, որ խմբակցությունը խոչընդոտ չի հանդիսանա այն թեկնածուի վարչապետ ընտրվելուն, որը կլինի մյուս երեք ուժերի միասնական թեկնածուն: