«Մեզ պատած համակարգային ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է ապահովել քաղաքական սերնդափոխություն և այդ նոր քաղաքական սերնդի ուժերով կազմավորել յուրային կառավարություն:
Սա է Նախախորհրդարանի առաջարկած համակարգային փոփոխությունների առանցքն ու բանալին: Որևէ այլ գաղտնիք կամ բարդություն չկա: Նոր քաղաքական սերնդի, նոր ընտրախավի ձևավորմամբ ու դրա գործունեության միջոցով կունենանք յուրային կառավարություն, արտաքին ու ներքին առումներով կազատագրվենք ու կդառնանք քաղաքականության ինքնուրույն սուբյեկտ, ինչի շնորհիվ կկարողանանք հասնել մեր ազգային ու մարդկային նպատակներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է Ժիրայր Սէֆիլեան-ը: