Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Աննա Հակոբյանն արյուր է հանձնել Արյունաբանական կենտրոնում:
Լրագրողների հետ զրույցում տիկին Հակոբյանը նշեց՝ երբ տեսել է երեխայի հայտնի լուսանկարը, ով կոչ էր անում արյուն հանձնել, միանգամից որոշել է դա անել. «Շատ չխորացա հարցի մեջ: Արյուն հանձնելը մի բան է, որը կարելի է ժամանակ առ ժամանակ անել»:
Հակոբյանը հայտնեց, որ հիմա արդեն պատրաստ է ժամանակ առ ժամանակ արյուն հանձնել, քանի որ այդկերպ հնարավոր է կյանքեր փրկել. «Մեր բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում ժամանակ առ ժամանակ արյուն հանձնել»:
Տիկին Հակոբյանը նաև հայտնեց, որ իր արյան կարգը չգիտի, սակայն գիտի, որ պետք է քաղցած գար ու այդպես էլ արել է: