Բրյուսելում շաբաթ օրվանից մինչև հինգշաբթի գործած անվտանգության միջոցառումները` կապված ահաբեկչության վտանգի հետ, մայրաքաղաքի տնտեսության համար արժեցել են մոտ 51,7 միլիոն եվրո օրական, հայտնում է RIA Novosti-ն:
Հաշվարկների ժամանակ հաշվի են առնվել ռեստորանների, սրճարանների, ճաշարանների, փռերի և թխվածքների արտադրամասերի կորուստները` մոտ 22 միլիոն եվրո: Եվս 29,7 միլիոն եվրո օրական կազմել են բրյուսելյան 535 ձեռնարկությունների կորուստները՝ կապված աշխատակազմի մի մասի աշխատանքի չգալու հետ:
Հաշվարկում չեն ընդգրկված Բրյուսելի միջազգային օդանավակայանի, ինչպես նաև հյուրանոցատերերի կրած կորուստները:
Հինգշաբթի Բելգիայի իշխանությունները նվազեցրել են Բրյուսելում ահաբեկչության սպառնալիքի մակարդակը` հասցնելով երրորդ աստիճանի («հնարավոր և հավանական սպառնալիք»):