Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Թունիսի կառավարությունը անվտանգության նկատառումներից առաջնորդվելով, մտադիր է առաջիկա շաբաթում առժամանակ դադարեցնել շուրջ 80 մզկիթների գործունեությունը:
Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Հաբիբ Էսիդը, նշելով, որ բնակչության անվտանգությունն ահաբեկչական գործողություններից ապահովագրելու նկատառումով իշխանությունները ստիպված են գնալ նման քայլի:
Հիշեցնենք, որ Թունիսի նավահանգստային Սուս քաղաքում ահաբեկչության հետեւանքով զոհվել է 40 մարդ:
Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել ԻՊ խմբավորումը: