Հասարակություն 

Անցած մեկ օրում բացահայտվել է գողության 12 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 8-ը:

Բացահայտվել է գողության` 12, խարդախության` 10, խուլիգանության, գույքի դիտավորությամբ ոչնչացման  եւ կաշառակերության 1-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 եւ գողության 9 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետեւանքով 12 մարդ ստացել  է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նույն շարքից