Հասարակություն 

Անցած մեկ օրում բացահայտվել է գողության 15 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 7-ը.տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Բացահայտվել է գողության` 15, խարդախության` 5, կողոպուտի` 2, ավազակային հարձակման, ավտոմեքենա փախցնելու և խուլիգանության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման` 2, մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 5 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նույն շարքից