Հասարակություն 

Անցել է արդեն երկու օր, բայց Քիմ Քարդաշյանից «խեր-խաբար» չկա

Նոյեմբերի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան համահայկական հիմնադրամի մարաթոնի ժամանակ նոր ձևաչափ առաջարկեց գումարի հանգանակության համար: Խոսքը մասնավորապես վերաբերում է միմյանց մարտահրավերներ նետելուն. յուրաքանչյուր ոք՝ սկսելով փոխանցել 10 հազար դրամ, մարտահրավեր է նետում ևս 3 հոգու, այդ 3 հոգին մարտահրավեր են նետում ևս երեքական հոգու և այդպես շարունակ: Փաշինյանը նշեց, որ ամեն ամիս իր աշխատավարձից ավտոմատ կերպով 10 հազար դրամ է փոխանցվելու հիմնադրամի հաշվին ու մարտահրավեր է նետում Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին և Ալեքսիս Օհանյանին՝ կոչ անելով ամսական մոտ 20 դոլար փոխանցել:

Սերժ Թանկյանն ու Ալեքսիս Օհանյանն արդեն ընդունել են Փաշինյանի մարտահրավերը: Նրանցից առաջին իր հերթին մարտահրավեր է նետել Էրիկ Էսրաիլյանին, Վահե Բերբերյանին ու Անժելա Սարաֆյանին, իսկ Օհանյանը ձեռնոց է նետել կրկին Էրիկ Էսրաիլյանին, Index Ventures-ի տնօրեն Նինա Աչաջյանին և իր հորը՝ Քրիս Օհանյանին:

Ինչ վերաբերում է Քիմ Քարդաշյանին, ապա նա դեռ լռում է:

Նույն շարքից