Հասարակություն 

Անքնությունից տառապողներին բժիշկները խորհուրդ են տալիս գիշերը բրինձ ուտել

Անքնությունից տառապողներին բժիշկները խորհուրդ են տալիս գիշերը բրինձ ուտել: Այն օրգանիզմի վրա քնաբերի ազդեցություն է թողնում: Բրինձն օգնում է արագ քուն մտնել եւ ամբողջ գիշեր ամուր քնել:


Այս տեսությունը փորձարկվել է 2 հազար կամավորների մասնակցությամբ արված ուսումնասիրության ընթացքում: Նրանց 3 խմբի են բաժանել: Մի մասին գիշերն առաջարկել են հաց ուտել, երկրորդ խմբին՝ մակարոն, իսկ երրորդին՝ բրինձ:


Առաջին երկու խմբերում անքնության խնդիրը լուծել չի հաջողվել, իսկ նրանք, ովքեր բրինձ են կերել, ազատվել են խնդրից: Այս մասին գրում է Myjane-ը:


Բժիշկների կարծիքով, բրինձն օգնում է ամուր քնել՝ գլիկեմիկ բարձր ինդեքսի շնորհիվ: Այն մեծացնում է սպիտակուցի մակարդակը, որը մեզ հայտնի է տրիպտոֆան անունով: Վերջինը սերոտոնին է արտադրում, ինչն էլ կապված է քնելու հետ:


Հնարավոր է նաեւ, որ գիտնականներին բրնձի ոչ բոլոր հատկություններն են հայտնի: Եվ հավանական է, որ դրանց շարքում կան այնպիսիք, որոնք ազդում են հանգիստ քնի վրա:

Նույն շարքից