Հունվարի 21-ին տեղի ունեցավ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարում էր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին վարչական շրջանում գրանցված արտակարգ պատահարների և թեժ գծերով ստացված հարցերի ուսումնասիրությանն ու լուծման ընթացքին վերաբերող տեղեկություններ:
Ձյան մաքրման աշխատանքների որակն ու ծավալը վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը տեղումների առաջին իսկ պահից մինչ այսօր գնահատեց դրական. հանձնարարվեց շարունակել ձնամաքրման աշխատանքները հետիոտների անցուդարձի համար կարևոր նշանակություն ունեցող տարածքներում:
Վարչական շրջանի ղեկավարն անդրադարձավ նաև մանկապարտեզներում անհրաժեշտ ջերմաստիճանի ապահովմանը և մատակարարվո սննդի որակի վերահսկմանը. հանձնարարվեց ամենօրյա հսկողություն սահմանել այս ուղղությամբ և արդյունքների մասին զեկուցել:
Բանակի օրվան ընդառաջ հանձնարարվեց մշակութային միջոցառում կազմակերպել Նոր Նորքում գտնվող ռազմական ուղղությամբ ուսումնական հաստատություններում:
Հանձնարարվեց ուշադրության կենտրոնում պահել ապօրինի շինարարության կանխման և քանդման գործընթացը:
Խիստ հսկողություն սահմանվեց նաև աղբահանության գործընթացն առավել կանոնակարգված կազմակերպելու ուղղությամբ:
Աշխատանքային հերթական խորհրդակցությունը Նոր Նորքում 21.01.2014