Միջազգային Հասարակություն 

Ուկրաինական ուժայինները Դոնեցկում անցել են հակահարձակման

Ինչպես հաղորդում է vz.ru լրատվական կայքը, Ուկրաինական ուժայինները, փորձելով ճեղքել շրջապատման օղակը, Ուգլեգորսկի ու Դեբելցովոյի շրջաններում անցել են հակահարձակման:

 

Այդ մասին հայտնել է աշխարհազորայինների «Դոնբաս» զորաջոկատի հրամանատար Սեմիոն Սեմենչենկոն, նշելով որ Ուգլեգորսկի գրավումից ու Դոբելցովոյի շրջափակումից հետո աշխարհազորայինները հնարավորություն ունեն ոչնչացնել ուկրաինական զորամիավորումներին:

Ուգլեգորսկն ու Դեբելցովոն գտնվում են հարեւանությամբ, այստեղ ընթանում են վերջին օրերի ամենաարյունալի մարտերը:

 

Նախօրեին՝ երեկոյան, Դոնեցկի զինված ուժերի հրամանատարի տեղակալ Էդուարդ Բասուրինը տեղեկացրել էր, որ աշխարհազորայիններն ամբողջությամբ շրջապատել էին Դեբելցովոն ու ուկրաինական զորամիավորումներին առաջարկել հանձնվել՝ խոստանալով պահպանել նրանց կյանքը: Ուկրաինական 11 զինծառայողներ արդեն համալրել են աշխարհազորայինների շարքերը:

Մաժամանակ ուկրաինական հրամանատարությունը ժխտում է շրջապատման մեջ ընկնելու աշխարհազորայինների պնդումները:

 

 

 

 

Նույն շարքից