Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Գերմանիայի արգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ աշխարհազորայինների կողմից Մարիուպոլի գրավման փորձի դեպքում արեւմուտքը ստիպված կլինի համարժեք գնահատականների ու գործողությունների դիմել:
Ավելի վաղ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության զինվախ ուժերի հրամանատարի տեղակալ Էդուարդ Բասուրինը տեղեկացրել էր, որ աշխարհազորայինները Մարիուպոլի գրավման ծրագրեր չունեն:
Իսկ Դոնեցկի ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն նշել էր, որ Մարիուպոլի արեւելյան շրջանում տեղակայված ուկրաինական հենակետերը լռեցնելու հրամանն արձակել էր միայն այն ժամանակ, երբ Կիեւը փորձեց Մարիուպոլի բնակելի թաղամասերի հրետակոծությունում մեղադրել աշխարհազորայիններին:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը ուկրաինական հատուկ գործողություններ իրականացնող զորամիավորման մամուլի ծառայությունը տեղեկություն էր տարածել աշխարհազորայինների կողմից Մարիուպոլի հրետակոծության մասին:
Իրենց հերթին Դոնեցկի իշխանությունները Կիեւին մեղադրեցին իրավիճակը միտումնավոր սրելու ու պրովակացիայի մեջ: