Այսօր՝ փետրվարի 28-ին, լրանում է Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկայի նախագահական մանդատը:
Համաձայն երկրի սահմանադրության՝ պետության ղեկավարը իրավունք չունի երկրորդ անգամ առաջադրել իր թեկնածությունը։ Ուրուգվայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում 2015թ. մարտի 1-ին երկրի նախկին նախագահ 74-ամյա բժիշկ, ուռուցքաբան Տաբարե Վասկեն կվերադառնա իշխանության 4-ամյա ընդմիջումից հետո։
Մուխիկան չի հեռանա քաղաքականությունից եւ կզբաղեցնի սենատորի պաշտոն, գրում է Tass-ը։
Խոսե Մուխիկային մամուլում անվանում են «աշխարհի ամենաաղքատ նախագահ». նա նախընտրում է համեստ հագուստ եւ իր աշխատավարձի մեծ մասը տրամադրում բարեգործությունների։