Consumer Reports պորտալը, հիմք ընդունելով ավելի քան 640 հազար վարորդի շրջանում անցկացված հարցման արդյունքները, կազմել է աշխարհի ամենաանհուսալի ավտոմեքենաների ցանկը: Ցանկի առաջին հորիզոնականում հայտնվել է Chevrolet Camaro-ն, որին հաջորդում են Mercedes-Benz GLC-ը և Jaguar F-Pace-ն:
Անհուսալիների շարքում ընդգրկվել է նաև Tesla Model X-ը, որի բացասական կողմերն են բեռնախցիկի դետալները, ներկաթաղանթը և այլն:
Անհուսալի մեքենաների տասնյակում հայտնվել են նաև GMC Acadia, Fiat 500, Ford Focus և Ford Fiesta, ինչպես նաև Volvo XC90 և Cadillac Escalade ավտոմեքենաները: